Skip links

Volta Energy / Վոլտա Էներջի | Էլեկտրաէներգիայի մատակարար ընկերություն

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ՇՈՒԿԱՅԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՈՐԾԸՆԹԱՑ

ՀԷՑ-ի հետ էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր ունեցող սպառողները (բացառությամբ՝ բնակչության) պարտավոր են ընտրել Մատակարար (ոչ ՀԷՑ) կամ ստանալ որակավորված սպառողի կարգավիճակ հետևյալ ժամկետներում․

110 կՎ լարման սպառողները, որոնք նախորդ տարում ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում՝ մինչև 2023 թվականի փետրվարի 1- ը,

35 կՎ լարման Սպառողները, որոնք նախորդ տարում ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում՝ մինչև 2024 թվականի փետրվարի 1- ը,

6 (10) լարման Սպառողները, որոնք նախորդ տարում ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում՝ մինչև 2025 թվականի փետրվարի 1- ը,

սպառողները, որոնք նախորդ տարում անկախ լարման մակարդակից, տարեկան ունեցել են 1 մլն կՎտժ և ավելի սպառում՝ մինչև 2025 թվականի փետրվարի 1- ը

ԻՆՉՈՒ ՎՈԼՏԱ ԷՆԵՐՋԻ

ԷԿՈՎԻԼ ՀՈԼԴԻՆԳ-ի անդամ, ոլորտի խոշոր հարկատու, N 1 գործատու

AMBER CAPITAL ներդրումային հիմնադրամը՝ բաժնետեր

Վերականգնվող էներգիայի աղբյուրներից էլեկտրաէներգիայի սեփական արտադրություն (ՀԷԿ-եր, արևային կայաններ)

Փորձառու թիմ, շուրջ 25 տարվա աշխատանքային փորձ էներգետիկ ոլորտում

Հաճախորդամետ մոտեցում, hամագործակցության ճկուն տարբերակներ

ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ

Ստանալ Վոլտա Էներջի մատակարարման առաջարկը

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ

Հաճախակի տրվող հարցեր

Ոչ, ՀԷՑ-ը էլեկտրաէներգիա չի արտադրում, այլ գնում է տարբեր արտադրողներից (Ատոմակայան, ՋԷԿ-եր, հիդրոէլեկտրակայաններ, արևային կայաններ և այլն) և իրեն պատկանող ենթակառուցվածքով մատակարարում է սպառողներին։

ՀԷՑ խոսանքի սակագինը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից՝
1․ բուն հոսանքն արտադրողի սակագին
2․ այդ հոսանքն արտադրողից դեպի ՀԷՑ-ի ենթակառուցվածք տեղափոխման սակագին
3․ ՀԷՑ ենթակառուցվածքով դեպի սպառողների հաշվիչներ տեղափոխման սակագին։ Կամ՝ բաշխման ծառայության սակագին
4․ կարգավորող ու վերահսկող երկու պետական հիմնարկների սակագներ
5․ սպառողի ենթակառուցվածքը պատրաստ պահելու, կամ այլ կերպ ասած, հզորության սակագին
Այսպիսով՝ ՀԷՑ հոսանքի 1 կՎտժ սակագինը բաղկացած է վերը նշված 5 կետերում նշված բաղադրիչներից։ Դրանց գումարայինն է։
Ինչպես նաև գազի և ջրի սակագները, հոսանքի սակագինը ևս պարբերաբար վերանայվում է պետական կարգավորող մարմնի՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով-ի կողմից ամեն տարվա վերջին (բայց ոչ ավել քան տարին 2 անգամ)։

Նոր մատակարարները էլեկտրաէներգիա են մատակարարում, օգտվելով ՀԷՑ ենթակառուցվածքից՝ հոսանքի գծեր, ենթակայաններ, անջատիչներ, հաշվիչներ և այլն։ Այլ կերպ ասած, մատակարարման ծածկույթը և ենթակառուցվածքը նույնն է, ինչպես և ՀԷՑ-ի ծածկույթը։ Իրեն պատկանող ենթակառուցվածը օգտագործելու դիմաց ՀԷՑ-ը ստանում է առանձին վճար՝ 10.4 դրամ/կվտժ սակագնով։ Այդ վճարը նաև կոչվում է "բաշխման ծառայության վճար":

Այս անգամ ներկայացնենք պատասխանը շատ կարճ, Էներգետիկայի Հայկական Գործակալության մեր գործընկերների պատրաստած տեսահոլովակով 👇

https://youtu.be/UbeALQtoumI?si=twdLojDge6gph9Vm

Նման մտավախություն սպառողների մոտ եղել է 2022 թվականին, երբ էլեկտրաէներգիայի շուկան նոր էր ազատականացվել։ Սպառողները վախենում էին հրաժարվել ՀԷՑ-ից և ստանալ ավելի էժան էլեկտրաէներգիա նոր, այլընտրանքային մատակարարներից։ Այժմ անցել է արդեն 2․5 տարի։ Բազմաթիվ բիզնես սպառողներ կնքել են մատակարարման պայմանագրեր և ստանում են հոսանքն ավելի էժան սակագնով։ Այսպես, ամբողջ էլեկտրաէներգիայի ծավալի 35%-ը (❗) արդեն մատակարարվում է ոչ ՀԷՑ-ի կողմից։ Եվ ոչ մի խնդիր չի առաջացել։ Այլ կերպ ասած, երբեմն շատ տարածված մտավախությունը իրական պրակտիկայում բացարձակ չի հաստատվել։

Սպառողները, որոնք 2024 թվականի ընթացքում սպառել են 1 մլն կՎտժ և ավել էլեկտրաէներգիա (կամ որ նույնն է միջինում ամսական 4 մլն դրամ սպառում ունեցողները) պարտավոր են մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը խզել ՀԷՑ մատակարարման պայմանագիրը և դուրս գալ ազատ շուկա։ Հակառակ դեպքում, սահմանված ժամկետում շուկա դուրս չգալու պարագայում, այդ հաճախորդների հոսանքի սակագինը կդառնա❗️53․48դր․/կՎտժ❗(առանց գիշերային սակագնի)

Նշանակում է, որ սպառողը պետք է խզի ՀԷՑ-ի հետ էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիրը և՝
1️⃣ Կնքի էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր այլ մատակարարի հետ (ոչ ՀԷՑ-ի), կամ
2️⃣ Դիմի և ստանա "Որակավորված սպառող"-ի կարգավիճակ։ Այսպիսով, նա ինքնուրույն պետք է գնի իր համար հոսանք բորսայից կամ էլեկտրաէներգիա արտադրողներից, ինքնուրույն պլանավորի իր սպառումը, ինքնուրույն կրի սխալ պլանավորման ռիսկերը։
Հիմնականում, Որակավորված Սպառող կարգավիճակ են ցանկանում ստանալ այն խոշոր արդյունաբերական և այլ ոլորտների ձեռնարկությունները, որոնց էկեկտրաէներգիայի տարեկան սպառումը 15 մլն կվտժ-ից ավել է։ Մինչ այդ ցուցանիշը սպառում ունեցողները հիմնականում գերադասում են կնքել մատակարարման պայմանագիր էլեկտրաէներգիայի նոր մատակարարների հետ

Որոշակի չափանիշներին համապատասխանող էլ․ էներգիայի խոշոր սպառողները կարող են հրաժարվել ոչ միայն ՀԷՑ-ի մատակարարման ծառայությունից այլև այլ մատակարար ընկերություններից։ Նման ցանկություն հայտնած խոշոր սպառողները ստանում են "Որակավորված սպառող" կարգավիճակ և ինքնուրույն են իրականացնում սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի ձեռք բերման հետ կապված բոլոր գործողությունները, այդ թվում՝ կրում բոլոր ռիսկերը։

Այսօր արդեն հեշտ չէ գտնել բիզնես, որը չի հրաժարվել ՀԷՑ-ի մատակարարման ծառայությունից կամ գոնե չի էլ պլանավորում հրաժարվել մոտակա ժամանակ։ Բավական է նշել, որ հայկական բիզնեսների կողմից սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 35%-ը արդեն մատակարարվում է ոչ ՀԷՑ-ի կողմից։

Համաձայն ՀԾԿՀ Ն-517 որոշման, տարեկան 1 մլն և ավել սպառում ունեցող և ՀԷՑ մատակարարման ծառայությունից չհրաժարված սպառողների համար 01․02․25 թվականից հետո էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա (❗️), դառնալով 53․48 դր/կՎտժ։
Որոշում 517Ն, Բաժին 11, Անցումային դրույթներ կետ 245 և 246
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=159587

Այո, այդպես է։ Փոխհոսքերի պայմանը գործում է միայն այն դեպքում, եթե էլեկտրաէներգիան մատակարարվում է ՀԷՑ-ի կողմից։ Սակայն, այստեղ պետք է հասկանալ, թե որքանով է անհրաժեշտ այդ "փոխհոսքերի պայմանը" բիզնեսին։
👨‍💼Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եթե արևային կայանի արտադրած էլեկտրաէներգիան ծածկում է էլեկտրաէներգիայի ընդհանուր կարիքի մինչև 35%-ը, ապա փոխհոսքերի կարիք չի առաջանում ընդհանրապես, կամ գրեթե չի առաջանում։ Ուստի, այլ մատակարարի հետ ավելի ցածր սակագնով պայմանագիր կնքելը մնում է ֆինանսապես շահավետ նույնիսկ առանց փոխհոսքերի պայմանի։
Իդեպ, հաճախորդի արևային կայանի արտադրած, բայց չսպառած ավելցուկը ամեն դեպքում չի կորում։ Մատակարար ընկերությունը այն կգնի շուկայական արժեքով։

Այս կայքը օգտագործում է թխուկներ՝ ձեր վեբ փորձը բարելավելու համար: